Դոլարն աննշան արժեւորվել է, իսկ եվրոն հատեց 600 դրամի սահմանագիծը


Դոլարն աննշան արժեւորվել է, իսկ եվրոն հատեց 600 դրամի սահմանագիծը
Փետրվար 2 22:15 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 2-ին, կազմել է 481.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 600.58 դրամ (աճել է 1.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683.80 դրամ (նվազել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.55 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 265.86 դրամ, ոսկի՝ 20,745.04 դրամ, պլատին՝ 15,403.93 դրամ։

Փետրվարի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: