Թաղել Վ.Ի. Լենինին. ստորագրահավաք


Թաղել Վ.Ի. Լենինին. ստորագրահավաք
Փետրվար 2 14:22 2018

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը Change.org-ում ստորագրահավաք է նախաձեռնել, որով առաջարկվում է հողին հանձնել ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ առաջին ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինի աճյունը:

Հանրագրում, մասնավորապես, ասված է.

«Արդեն մեկ դար մահացած մարդու դին հողին հանձնելը ճիշտ է էթիկական, մարդկային և քրիստոնեական տեսանկյունից:

Լենինի մարմնի պահպանումը երկրին արժենում է տարեկան 13,081,000 ռուբլի: Լենինի մարմնի պահպանումն ունի նաև քաղաքական բաղադրիչ, ամրացնում է անձի պաշտամունքի գաղափարը և ազդում երկրի հեղինակության վրա:

Եվ այլն»:

Հանրագիրն ուղղված է ՌԴ Պետդումային և ՌԴ նախագահին: