Ա․Աշոտյանը ջանքեր չի խնայում, որ Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորվի Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ․ «Իրատես»


Ա․Աշոտյանը ջանքեր չի խնայում, որ Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորվի Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ․ «Իրատես»
Փետրվար 2 08:43 2018

«Իրատես» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունը ցանկանում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ: Այդ ծանր առաքելությունը հիմնականում ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի «փխրուն» ուսերին է, որը «նոն-ստոպ» ելումուտ է անում աշխարհի, իրականում` «Յուրոփի» դռներով, որ մինչեւ մայիս-հունիս ապահովվի համաձայնագրի վավերացման սրբազան գործընթացը:

Օրերս նա Բրյուսելում էր` քառօրյա այցով, ուր հանդիպել է Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահի, ԵԺԿ-ի, Եվրանեստի ներկայացուցիչների հետ:

Մեր տեղեկություններով` այցի նրբություններից մեկն էլ այն է, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար կարեւորվ են ԵՄ համաձայնագրում տեղ գտած ղարաբաղյան արձանագրումները, որոնք ոչ միայն հակամարտության կարգավորման, այլեւ Ղարաբաղի ապագա ճանաչման մատրիցան են կրում: «Հույս ունենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019-ի ընտրությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում