Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի


Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
Փետրվար 1 11:18 2018

Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստերի ավարտից հետո կառավարության առաջարկով կհրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօր՝ փետրվարի 1-ի նիստում:

Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ ԱԺ-ում բազմաթիվ օրենքների նախագծեր կան կուտակված եւ կառավարման խորհրդարանական համակարգի անցումից ելենելով պետք է օրենքներն ընդունվեն ժամանակին:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այդ թվում «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և այլ նախագծեր: