Վրաերթեր Երևանում


Վրաերթեր Երևանում
Փետրվար 1 11:12 2018

Հունվարի 31-ին, ժամը 6.50-ին, «Բիդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 87 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Հունվարի 31-ին, ժամը 16.10-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռ.Մելիքյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն բուժօգնության չի դիմել:
Կատարվում է քննություն



loading...