Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա


Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա
Փետրվար 1 14:09 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Armday.am-ը տեղեկանում է Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից:

Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաեւ հայկական այլ համայնքներում։