Միհրան Պողոսյանի որդին կարողա ուզի դրսում սովորել. պատգամավորը օրենքի նախագիծ է բերել ԱԺ


Միհրան Պողոսյանի որդին կարողա ուզի դրսում սովորել. պատգամավորը օրենքի նախագիծ է բերել ԱԺ
Հունվար 31 14:18 2018

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ էր ներկայացրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողով: Նախագծի նպատակն է՝ թույլատրել դպրոցահասակ տղաներին շարունակել օտարերկրյա ուսումը, երբ լրանում է զորակոչի տարիքը: Նախագծը ներկայացնելուց հետո ԱԺ-ում լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյո՞ք այն է, որ Պողոսյանի որդին սովորելու է օտարերկրյա դպրոցում:

«Աղջիկս սովորում է ամերիկյան համալսարանում, իսկ տղաներս սովորում են դպրոցում: Կարողա եւ գնան օտարերկրյա դպրոց»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Հարցին՝ ձեր երեխաների համա՞ր եք այդ նախագիծը ներկայացնում, Պողոսյանը չհերքեց.

«Ես նաեւ ձեր երեխաների համար եմ ներկայացնում: Մենք պետք է հասկականք մի բան, որ պետք չի մասնավորեցնել դեպքերը: Խնդիրն այն է, որ 18 տարին լրացած տղաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են, բայց չավարտելով դպրոցը խնդիր են ունենում բանակ գնալու հետ: Հայաստանում սովորողները չունեն այդ խնդիրը, որովհետեւ նրանց տարկետում է տրվում: Անձնական շահագրգռվածություն կա, որովհետեւ 57 դիմում եմ ստացել միայն Մասիվից»,- ասաց նա: