Թե ինչու ՀՀ նախագահն ու ԱԺ ղեկավարը չեն ընդգրկվում Անվտանգության խորհրդի կազմում


Թե ինչու ՀՀ նախագահն ու ԱԺ ղեկավարը չեն ընդգրկվում Անվտանգության խորհրդի կազմում
Հունվար 31 13:44 2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խնդիր չի տեսնում, որ ապրիլից հետո մի շարք կառույցներ գտնվելու են վարչապետի ենթակայության տակ:ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ասաց. «Կառավարության որոշակի անդամ պետք է պատասխանատվություն կրի այդ կառույցների համար: Դա կարող էր լինել որևէ նախարար, կարող էր լինել վարչապետը, տվյալ դեպքում քաղաքական պատասխանատվությունն այդ մարմինների համար վերցնում է վարչապետը»:

Ըստ նրա՝ ներկայում գործող համակարգի խնդիրն այն է, որ այն համարվում է կառավարությանն առընթեր ու չունի անձնավորված պատասխանատու դեմք: «Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղղով ենք գնում», - նկատեց նա:

Անդրադառնալով հանրապետության և ԱԺ նախագահների անվտանգության խորհրդի կամզում ընդգրկված չլինելուն՝ նախարարն ընդգծեց, որ դա փորձ չէ նրանց մեկուսացնելու:

«Ներկայումս անվտանգության խորհուրդը նախատեսում է խորհդատվական բնույթի եզրակացություններ տալ ՀՀ նախագահին բազում հարցերի վերաբերյալ, իսկ տվյալ դեպքում անվտանգության խորհուրդը դառնում է բացարձակ այլ մարմին, որը որոշում է երկրի հետ կապված բազում հարցեր և ի տարբերություն նախկինի՝ ընդունում է որոշումներ», - ասաց  Դ.Հարությունյանը: