Նախագահ դառնալու առաջարկը մեծ պատիվ է, ես մտածում եմ՝ վերջնական որոշման համար


Նախագահ դառնալու առաջարկը մեծ պատիվ է, ես մտածում եմ՝ վերջնական որոշման համար
Հունվար 31 19:28 2018

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանը, Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սպասելի՞ էր իր համար գործող նախագահի առաջարկը՝ դառնալ ՀՀ նախագահի թեկնածու հարցին պատասխանել է՝ «Անսպասելի սպասվածն էր»: «Երկար տարիներ մարդիկ իմ անունը շահարկել են ամեն ընտրության ժամանակ, վարչապետի նշանակման ժամանակ, ես դրան շատ հանգիստ էի վերաբերվում»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ շնորհակալ է Սերժ Սարգսյանին այս առաջարկության համար:

«Ինքնին առաջարկությունը շատ մեծ պատիվ է: Շնորհակալ եմ Հանրապետական կուսակցությանը, որովհետև, ինքնին, առաջարկվում էր ոչ միայն հանրապետության նախագահ լինել, այլ նաև կուսակցության ղեկավար: Շնորհակալ եմ, որ հանրապետության նախագահը հասկացավ, որ կարիք ունեմ որոշ ժամանակ մտածելու վերջնական որոշման գալու համար»,- ասել է ՀՀ նախագահի թեկնածուն: