ԱԺ-ի այս տարվա գնումների պլանը բավական ուշագրավ տեսք ունի. էլեկտրական սրճեփներ, թեյնիկ, շաքարավազ․ «Ժողովուրդ»


ԱԺ-ի այս տարվա գնումների պլանը բավական ուշագրավ տեսք ունի. էլեկտրական սրճեփներ, թեյնիկ, շաքարավազ․ «Ժողովուրդ»
Հունվար 30 09:35 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ այս տարվա գնումների պլանը բավական ուշագրավ տեսք ունի. խորհրդարանը որոշել է ձեռք բերել էլեկտրական սրճեփներ՝ 20 հատ. ճիշտ է` սրճեփների գինն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 2 հազար 500 դրամ, բայց ինքնին փաստը աչք է գրավում:

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ-ն այս տարի գնելու է նաեւ 25 հատ էլեկտրական թեյնիկ՝ յուրաքանչյուրը 11 հազար 500 դրամով, ըստ այդմ՝ ծախսելով 287 հազար 500 դրամ: Այս տարվա համար ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել 200 կգ շաքարավազ` մեկ կիլոգրամը 400 դրամով` այդպես ծախսելով 80 հազար դրամ: Իսկ ահա 100 կգ աղացած սուրճի համար կծախսվի 400 հազար դրամ:

Մինչ այդ, նկատենք, նոր գումարման խորհրդարանում չի գործում լրագրողների համար դեռ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ տեղադրված սուրճի սարքը, որն անխափան աշխատել է Սամվել Նիկոյանի եւ Գալուստ Սահակյանի օրոք: Հավանաբար, ԱԺ ղեկավարությունը որոշել է խնայողությունները հենց լրագրողների հաշվին անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում