Կարապետյանների կոնգլոմերատը խիստ անակնկալի է եկել. «նյու-լեվել» ֆորմատով խաղացող է մտնում դաշտ․ «Իրատես»


 Կարապետյանների կոնգլոմերատը խիստ անակնկալի է եկել. «նյու-լեվել» ֆորմատով խաղացող է մտնում դաշտ․ «Իրատես»
Հունվար 30 08:55 2018

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կարապետյանների կոնգլոմերատը խիստ անակնկալի է եկել Արմեն Սարգսյանի նախագահացման գործընթացից. դեռ Ծառուկյանի «հարված-հակահարված» կոնֆիգուրացիան չհաղթահարած, սպիտակ ձեռնոցներով, բարձր իմիջով, միջազգային ճանաչմամբ, «նյու-լեվել» ֆորմատով խաղացող է մտնում դաշտ, որը նոր կանոններ կբերի իր հետ:

Կարապետյաններին մոտ կանգնածները «մխիթարել» են նրանց, ասելով, որ նախ` նոր խաղացողը չկա «Ֆորբսում», իրենք կան, եւ ապա` նա իրավաբանորեն ամրագրված որեւէ ֆունկցիա, առաջնային մանդատ չունի երկրում, բուտաֆորիա է ընդամենը, իսկ ամբողջ տնտեսա-ֆինանսական համակարգ-կապերի պատասխանատուներն իրենք են: Եվ հետո, ասում են, վարչապետի դավոսյան այցն էլ իր հերթին ապացուցեց` «who is who»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում