Չելսիի պաշտպանը տեղափոխվել է Շալկե


Չելսիի պաշտպանը տեղափոխվել է Շալկե
Հունվար 30 18:30 2018

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռահման Բաբան կարիերան կշարունակի Գերմանիայում: 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Գելզենկիրխենի «Շալկե»,- հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Վարձավճարը նախատեսված է մինչև 2019 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում եզրային պաշտպանը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» կազմում: Նրա գործող պայմանագիրը «կապույտների» հետ ավարտվում է 2020 թվականին:

«Շալկեն» Գերմանիայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրից հետո զբաղեցնում է երրորդ տեղը: