Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը հաղթեց նաև անգլիացի մրցակցին


Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը հաղթեց նաև անգլիացի մրցակցին
Հունվար 29 22:57 2018

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի նաև 7-րդ տուրում:

Հայ գրոսմայստերը սպիտակներով ուժեղ էր անգլիացի Նիգել Շորթից: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 49-րդ քայլում:

Արոնյանը վաստակել է 5,5 միավորով և մոտեցել առաջատարներին:

Առաջատար, ամերիկացի Հիկարու Նակամուրան մրցում է ռուսաստանցի Միխայիլ Անտիպովի հետ: