Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի


Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի
Հունվար 29 21:04 2018

Կատալոնական «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի,- տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն:

Ըստ աղբյուրի` «կապտանռնագույնները» կփորձեն ձեռք բերել բրազիլական «Գրեմիոյի» կիսապաշտպան Արթուրին:

«Բարսելոնան» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց բրազիլական ակումբին առաջարկել է 25 մլն եվրո, սակայն հարավամերիկյան կողմը մտադիր է վաճառել թիմի ֆուտբոլիստին ավելի բարձր գնով:

Նշվում է նաև, որ գործարքի կայանալու դեպքում Արթուրն ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Գրեմիոյում»: