Գվարդիոլան նվիրել է իր բաճկոնը Բրիսթոլի ֆուտբոլիստին


Գվարդիոլան նվիրել է իր բաճկոնը Բրիսթոլի ֆուտբոլիստին
Հունվար 29 16:11 2018

Հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Բրիսթոլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո:

Տանտերերի պաշտպան Էյդեն Ֆլինտը մոտեցել է մրցակցի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և նրան փոխանակում առաջարկել: «Խնդրեցի Պեպին իմ խաղաշապիկը փոխանակել նրա Stone Island բաճկոնի հետ: Նա հրաժարվեց»,- ասել է ֆուտբոլիստը:

Օրեր անց իսպանացի մասնագետը նրան ուղարկել այդ նվերը: