Մոուրինյու. Եթե Իբրահիմովիչն իր ապագան տեսնում է այլ ակումբում, կօգնենք նրան


Մոուրինյու. Եթե Իբրահիմովիչն իր ապագան տեսնում է այլ ակումբում, կօգնենք նրան
Հունվար 29 19:12 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Լոս Անջելես Գելեքսիում»:

«Նա ինձ ոչինչ չի ասել այդ մասին: Առաջին անգամ դրա մասին լսել եմ մամուլից: Զլատանը երբեք չի հիշատակել դա, այդ պատճառով ոչինչ չգիտեմ:

Իբրահիմովիչի համար սա վերջին տարին է պայմանագրով: Եթե նա իր ապագան այլ ակումբում է տեսնում, կօգնենք նրան իրականացնել դա, չենք բարդացնի նրա կյանքը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: