«Արցախի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել


«Արցախի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Հունվար 29 17:38 2018

«Արցախ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի հետ:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Տիգրան Եսայանին համագործակցության և համատեղ լավ աշխատանքի համար` մաղթելով հաջողություն հետագա ծրագրերում ու մարզական կարիերայում:

Եսայանը հրաժարական է տվել այսօր տեղի ունեցած «Արցախ»-«Բանանց-2» հանդիպումից հետո: Այս մրցավեճն ավարտվել է 2՚:1 հաշվով հօգուտ «Արցախի»:



loading...