Նալբանդյանը պատմել է, թե ինչով է զբաղվել Ռոբսոնը


Նալբանդյանը պատմել է, թե ինչով է զբաղվել Ռոբսոնը
Հունվար 29 17:01 2018

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի մանրամասնում, թե ի՞նչ խորհուրդներ էր իրեն տալիս «Սոչիի նայողը»՝ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով:
Նշենք, որ նա եղել է Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը և ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր:
Հարցին, թե ի՞նչ խորհուրդներ էր իրեն տալիս Թաթուլյանը, Նալբանդյանը հստակ չպատասխանեց:
“Այո, պարոն Թաթուլյանը եղել է նախարարի խորհրդական 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջը: Եվ ինքը զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով”,-  ասաց նա: