Ֆեշն-բառարան. Ի՞նչ անվանում ունեն մեր սիրելի կոշիկները. Ֆոտոշարք


Ֆեշն-բառարան. Ի՞նչ անվանում ունեն մեր սիրելի կոշիկները. Ֆոտոշարք
Փետրվար 12 23:39 2017

Կնոջ զգեստապահարանում կոշիկը միշտ քիչ է, ինչպես և ցանկացած այլ բան :) Բայց, եթե, օրինակ, տաբատի կամ երեկոյան զգեստի դեպքում կարելի է բավարարվել 2-3-ով, ապա կոշիկի դեպքում՝ երբեք: Չէ՞ որ դրանք այնքան գեղեցիկ են ու բազմազան, որ ցանկանում ես բոլորից ունենալ և միանգամից: Վատ չէր լինի այս կամ այն կոշիկը ձեռք բերելիս կամ դրա մասին խոսելիս նախ իմանայինք դրա ճիշտ անվանումը: 

Բոտֆորդներ — երկարաճիտ կոշիկներ, որոնք ձգվում են ազդրից էլ վեր

Բոտիլիոններ — աշնանային փակ կոշիկներ՝ բարձր կրունկներով

Պիգալ — սուրսայր բարձրակրունկներ

Գլադիատորներ — ամառային բոկոտիկներ. լինում են ինչպես ցածր տակացուով, այնպես էլ կրունկներով

Բալետկաներ — ցածր տակացուով և բաց մակերեսով կոշիկներ

Մերի Ջեյն — ցածրակրունկ կամ բարձրակրունկ կոշիկներ, որի մեջտեղի հատվածում ամրակ կա

Մոքասիներ — ցածր տակացուով կոշիկներ, որոնք բնորոշ են հնդկացիներին

Կեդեր — սպորտային կոշիկներ

Դեզերտ — զամշից կոշիկներ՝ ցածր տակացուով և թելից ամրակով

Ուգգի — ձմեռային տաք եւ փափուկ կոշիկներ

Սնիկերսներ — բոթասի տեսակ

Օքսֆորդներ — դասական ոճի փակ կոշիկներ

T-strap — կոշիկներ, որոնց թաթի հատվածով բարակ գիծ է անցնում և միանում կոճի հատվածի ամրակի հետ՝ ատեղծելով T տառի պատկեր

Դաֆֆոդիլ — բարձր և բարակ կրունկով կոշիկ, որի դիմացի հատվածի տակացուն թաքնված է

Մյուլի — փակ քթով բարձրակրունկներ, որոնց հետևի մասը բաց է

Սլիփերներ — առանց թելերի և ամրակների փակ կոշիկներ, որոնք ացելի շատ հողաթափի են նման