Յուրգեն Կլոպ. Պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ


Յուրգեն Կլոպ. Պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ
Հունվար 28 14:19 2018

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Անգլիայի Գավաթի 4-րդ փուլում «Վեսթ Բրոմվիչից» (2:3) կրած պարտությունը:

«Բոլորն էլ տեսան, որ մենք ակնհայտ սխալների պատճառով թույլ տվեցինք մրցակցին վերադառնալ և շարունակել պայքարը: Բացեցինք հաշիվը, սակայն դրանից հետո բաց թողեցինք երկու գոլ: Հասկանալի է, որ դա վատ է:

Երկրորդ գոլի դրվագում մենք շատ վատ խաղացինք պաշտպանությունում: Այդպես պաշտպանվել չի կարելի: Դրանից հետո չկարողացանք իրացնել նշանակված 11 մետրանոցը, որը, իհարկե, պատահում է:

Երկրորդ խաղակեսում պարտավոր էինք բնավորություն ցույց տալ: «Լիվերպուլը» գրոհում էր, սակայն գոլ խփեց բավականին ուշ: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, սակայն երբ խաղը վատ ես սկսում, հետո վերադառնալը շատ դժվար է:

Պարտության համար մենք պետք է մեղադրենք ինքներս մեզ` չնայած, որ մրցակիցն արժանի է հարգանքի»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը:



loading...