Գվարդիոլա. Գավաթների համար պայքարում պետք է 22 բարձրակարգ ֆուտբոլիստ ունենալ


Գվարդիոլա. Գավաթների համար պայքարում պետք է 22 բարձրակարգ ֆուտբոլիստ ունենալ
Հունվար 28 15:20 2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ կցանկանար հզորացնել թիմի կազմը:

«Երբ պայքարում ես 4 գավաթի համար, ապա քեզ հաջողություն է հարկավոր: Առանց դրա չես կարող խուսափել վնասվածքներից: Հակառակ դեպքում պետք է թիմի կազմում 22 հզոր ֆուտբոլիստ ունենաս:

Այդպիսի ֆուտբոլիստների տրանսֆեր գնելու համար ահռելի գումար է հարկավոր: Ակումբի ղեկավարությունն ինձ հստակ ասաց, որ եթե շատ ծախսեմ, հետագայում չեմ կարող գոյատևել»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:

Նշենք, որ 2016 թվականի ամռանից «քաղաքաբնակները» տրանսֆերների վրա ծախսել են մոտ 400 մլն ֆունտ ստերլինգ: