Մոուրինյու. Սանչեսի հետ պայմանագիր ենք կնքել գրեթե անվճար


Մոուրինյու. Սանչեսի հետ պայմանագիր ենք կնքել գրեթե անվճար
Հունվար 28 12:41 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը ձեռք բերելու մասին` նշելով, որ «կարմիր սատանաները» հրաշալի գործարք են կատարել:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» փոխանակվել են ֆուտբոլիստներով: Սանչեսը տեղափոխվել է Մանչեսթեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը` Լոնդոն:

«Սանչեսի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» գումար չի վճարել: Դա պարզապես հրաշալի գործարք է: Նա մեր թիմ է տեղափոխվել անվճար:

Ալեքսիսի խաղամակարդակը բավականին կայուն է: Նա գոլ է խփում, գոլային փոխանցումներ է կատարում և օգնում է թիմին այն ժամանակ, երբ գնդակը մրցակցի մոտ է:

Կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, որ նա հրաշալի ֆուտբոլիստ է: Անձամբ ես կարծում եմ, որ Սանչեսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում «A Bola»-ն: