Մեսսին ՉԼ-ի ֆավորիտների մասին. Չեմ անտեսում Ռեալին


Մեսսին ՉԼ-ի ֆավորիտների մասին. Չեմ անտեսում Ռեալին
Հունվար 28 10:30 2018

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հանդես եկող մրցակիցների մասին:

«Ներկա պահին աշխարհի լավագույն ակումբներից մեկը «Մանչեսթեր Սիթին» է: Նույնը կարող եմ ասել ՊՍԺ-ի մասին:

Առջևում շատ հանդիպումներ կան և ես չեմ կարող անտեսել «Ռեալին»: Նրանք նույնպես փորձառու են և վտանգավոր»,- Մեսսիի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն հանդիպելու է «Ռեալին», իսկ «Բարսելոնան»` «Չելսիին»: