Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել


Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել
Հունվար 27 23:27 2018

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի հինգերորդ տուրում:

Հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Իսրայելը ներկայացնող Ալեքսանդր Հուզմանի հետ: Պարտիան ավարտվել է 32-րդ քայլում:

Արոնյանը վաստակած 3,5 միավորով կիսում է 19-28-րդ տեղերը:

Առաջատարն ամերիկացի Հիկարու Նամակուրան է, ով իր ակտիվում գրանցել է 5 միավոր: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 50 երկրի 274 շախմատիստ: