Սերենա Ուիլյամսը՝ Վոզնյացկիին. Հպարտանում եմ քեզնով


Սերենա Ուիլյամսը՝ Վոզնյացկիին. Հպարտանում եմ քեզնով
Հունվար 27 22:50 2018

Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է Կարոլին Վոզնյացկիի՝ «Australian Open»-ում տարած հաղթանակը.

«Շատ անհանգիստ էի և չէի կարող նայել հանդիպումը: Այժմ արթնացել եմ և ի՞նչ եմ տեսնում. Վոզնյացկին աշխարհի առաջին ռակետն է և «Australian Open»-ի հաղթողը:

Սա հիանալի է: Անչափ ուրախ եմ քո համար: Հուզված եմ և հպարտ եմ քեզնով: Նույնիսկ չես կարող պատկերացնել, թե որքան երջանիկ եմ: Այժմ բառացիորեն չեմ կարողանում քնել»,- ամերիկացի թենիսիստը գրել է «Twitter»-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Վոզնյացկին առաջին անգամ է կարիերայի ընթացքում «Մեծ սաղավարտի» մրցաշարերից ինչ-որ մեկի հաղթող դառնում: