Թրամպին «Արսենալի» մարզաշապիկ են նվիրել


Թրամպին «Արսենալի» մարզաշապիկ են նվիրել
Հունվար 27 21:38 2018

Հայտնի անգլիացի լրագրող Պիրս Մորգանը, որը երկրպագում է «Արսենալին», հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հետ: Մորգանը Թրամպին է նվիրել «Արսենալի» մարզաշապիկ՝ 45-րդ համարով, քանի որ Թրամպը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է: «Թրամպին հրավիրել եմ դառնալ «Արսենալի» մարզիչ: Նա ստեղծել է պինդ պաշտպանողական օղակ, նա գրոհային փիլիսոփայություն ունի, նա ցանկանում է ցանկացած գնով մեծ տիտղոսներ նվաճել», գրել է Մորգանն իր թվիթերում: