Ռեալը գեղեցիկ հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ


Ռեալը գեղեցիկ հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ
Հունվար 27 21:15 2018

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում գեղեցիկ հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ:

Զինեդին Զիդանի ֆուտբոլիստները առավելության հասան 4:1 հաշվով: Երկու գոլ իր հաշվին 11 մետրանոցից գրանցեց Ռոնալդուն, ով կարիերայում խփեց 101-րդ գոլը 11 մետրանոց հարվածից: Մեկական անգամ էլ աչքի ընկան Կրոսը ու Մարսելոն:

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» 38 միավորով 4-րդն են և դեռ մեկ խաղ էլ պակաս են անցկացրել: «Վալենսիան» 40 միավորով 3-րդն է:

«Վալենսիա»-«Ռեալ»՝ 1:4

Գոլերը՝ Մինա (59) - Ռոնալդու (16,38), Մարսելո (84), Կրոս (89)