14 բան, որ յուրաքանչյուր հայրիկ պետք է անի իր դստեր համար (լուսանկարներ)


14 բան, որ յուրաքանչյուր հայրիկ պետք է անի իր դստեր համար (լուսանկարներ)
Փետրվար 12 20:10 2017

Յուրաքանչյուր աղջնակի առաջին սերը, միանշանակ, նրա հայրիկն է: Հոր և դստեր միջև գոյություն ունեցող կապը յուահատուկ է և հաճախ հենց դա է մեծ ազդեցություն ունենում երկրորդ կեսի ընտրության հարցում: Այդ իսկ պատճառով պարզապես անհրաժեշտ է օրինակ ծառայել ու ամբողջ կյանքի ընթացքում լինել իմաստուն ուսուցիչ:

Ներկայացնում ենք 14 օրինակ, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր տղամարդ, որպեսզի նրա դուստրը մեծանա ուժեղ, պատասխանատու և հասուն:

Ուշադրություն դարձրեք նրան, երբ դեռ նա նույնիսկ շատ փոքրիկ է

Աշխատանքից հետո ժամանակ գտեք և խաղացեք նրա հետ, զրուցեք, օգնեք հագնել գիշերազգեստը և հեքիաթներ ընթերցեք նրա համար քնելուց առաջ: Կգա օրը և Դուք դա այլևս երբեք չեք կարողանա անել:

Բռնեք նրա ձեռքը

Թվում է, թե հասարակ բանի մասին է խոսքը, բայց դա ավելի մեծ նշանակություն կունենա, եթե Դուք Ձեր ձեռքով օգնեք նրան վստահ զգալ իրեն այն հարցում, որ նա անվտանգության մեջ է և Դուք միշտ նրա կողքին կլինեք, երբ դրա կարիքը զգացվի:

Հաճախ ասեք, որ նա գեղեցիկ է

Ասեք, թե որքան գեղեցիկ նա, երբ արթնանում է, երբ գնում է ընկերների հետ խաղալու, երբ պատրաստվում է գնալ պարապմունքի, այլ ոչ թե միայն նոր զգեստ հագնելիս: Ասեք, որ նա գեղեցկուհի է և որ միշտ Ձեր ուրախությունն է լինելու:

Վայելեք յուրաքանչյուր պահը

Հնարավոր է հենց հիմա նա նստած խաղում է իր տիկնիկներով, բայց Դուք չեք հասցնի աչք էլ թարթել, երբ այդ աղջնակը կվերածվի հասուն ու ինքնուրույն կնոջ ու կդադարի փոքրիկ լինել: Այդ իսկ պատճառով օգտագործեք յուրաքանչյուր ակնթարթը ու դարձրեք այն լավագույնը: Խաղացեք նրա հետ, օգնեք նրան, զբոսնեք նրա հետ այգում, հեքիաթներ ընթերցեք նրա համար քնելուց առաջ: 

Որքան հնարավոր է շատ վառ հիշողություններ թողեք նրա հիշողության մեջ

Ձգտեք կազմակերպել համատեղ միջոցառումներ, որոնք դուրս են առօրյա վիճակներից: Տարեք նրան այգի կամ որևէ էքսկուրսիայի, օգնեք չմուշկներ քշել, գնացեք կինո կամ ընթրեք միասին: Վստահ եղեք՝ դուք երկուսդ էլ երկար կհիշեք այդ պահերը:

Լսեք նրան

Ցույց տվեք երեխային, որ նրա կարծիքը կարևոր է: Փորձեք ուշադրություն դարձնել, նույնիսկ եթե հոգնած եք: Դուք կարող եք հետո հանգստանալ, երբ նա արդեն չի լինի Ձեր փոքրիկ աղջիկը: Այդ կերպ Դուք օգնում եք նրան հասկանալ, որ նա միշտ լսելի կլինի, իսկ նրա կարծիքը միշտ մեծ նշանակություն կունենա:  

Ցույց տվեք, թե ինչ է սերը

Ձեր ու Ձեր կնոջ հարաբերությունները ազդելու են այն հարաբերությունների վրա, որոնք Ձեր աղջիկն իր համար փնտրելու է ապագայում: Երևի թե Դուք կուզեք, որ նա գտնի այնպիսի մարդու, ով իսկապես կսիրի նրան: Սովորեցրեք նրան, որ նա արժանի է նրան, ով կերջանկացնի նրան նույնքան, որքան Դուք Ձեր կնոջը:

Թող երբեմն քնի Ձեր թևի տակ

Պետք չէ, որ դա սովորություն դառնա, պարզապես թող երբեմն քնի Ձեր կողքին, որպեսզի սեր ու պաշտպանվածություն զգա:

Բացահայտեք նրա համար սպորտի աշխարհը

Սպորտում՝ ինչպես և կյանքում, սկզբում թվում է , թե դժվար է և ոչինչ չի ստացվի: Բայց բոլոր դժվարությունները հաղթահարելու դեպքում՝ հաջողությունը միանշանակ է: Թող ընտրի ցանկացած սպորտաձև, որն իրեն դուր է գալիս, իսկ Դուք խրախուսեք նրա որոշումը: Նա շնորհակալ կլինի Ձեզ ամբողջ կյանքում, քանի որ սպորտն առողջություն է:

Պարեք

Երաժշտության տակ, թե առանց դրա, ռիթմով, թե առանց դրա՝ պարեք նրա հետ: Պարզապես պարեք ու վայելեք պարը: Նա շնորհակալ կլինի Ձեզ դրա համար: 

Հիշեցրեք նրան, որ կարևոր է ոչ միայն գեղեցկությունը, այլ նաև խելքը

Խրախուսեք նրա հետաքրքրասիրությունը, ինչ-որ բան սովորելու ու բացահայտելու ցանկությունը, կարդալու հանդեպ սերը:

Մի որոշեք նրա փոխարեն

Ուզո՞ւմ է բալետի դաընթացների գնալ՝ հիանալի է: Ուզո՞ւմ է կառատե սովորել՝ լավ միտք է: Մի արգելեք նրան, թող փնտրի հենց իր սիրելի ուղղությունն այս կյանքում:

 

Սովորեցրեք նրան պատասխանատվություն կրել սեփական արարքների համար

Դուք երբեք չեք դադարի սիրել նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ սխալներ կգործի: Դրա համար սովորեցրեք պատասխանտու լինել սեփական արարքների համար: Եթե նա սխալ է թույլ տվել, օգնեք նրան լուծում գտնել, բայց մի արեք ամեն ինչ նրա փոխարեն: Կյանքում ուրախությունից բացի կա նաև տխրություն, հիասթափություն. սովորեցրեք նրան հաղթահարել դրանք:

Վստահեք

Շփման մեջ միշտ պետք է լինի ազատություն. խորհուրդ տվեք, բայց խրախուսեք նրա վերջնական որոշումը: Վստահեք նրան, չէ որ Դուք եք նրան դաստիարակել:

 

 



loading...