Ջնջել անմիջապես․ մատնահարդարման տեսակներ, որոնք այլեւս նորաձեւ չեն


Ջնջել անմիջապես․ մատնահարդարման տեսակներ, որոնք այլեւս նորաձեւ չեն
Հունվար 27 11:39 2018

Շատ աղջիկներ սիրում են տարբեր փորձարարություններ անել իրենց եղունգների հետ։ Սակայն ոչ ճիշտ խնամված եղունգները շատ արագ են աչքի ընկնում՝ մատնելով ոչ այնքան նրբաճաշակ տիրուհուն։

Ահա մատնահարդարման տեսակներ, որոնք արդեն հնաոճ են, ու պետք է հրաժարվել դրանցից։

Երկարությունը

2000-ականների սկզբին բոլորը տարվել էին երկար եղունգներով։ Սեփական եղունգներն էին երկարացնում, արհեստական եղունգներ դնում կամ աճեցնում։ Կարեւորը՝ հնարավորինս երկար լինեին։ Բարեբախտաբար, այս տենդենցն արդեն անցյալում է, եւ եթե դեռ կան կանայք, որոնք չափազանց շատ են երկարացնում եղունգները, հրաժարվեք այս հնաոճ սովորությունից։

Եթե անգամ չեք ուզում հրաժարվել, ապա շատ սուր կամ քառակուսի ծայր մի ընտրեք, ավելի բնականին մոտ ընտրեք։

Գույնի ընտրություն

Վառ դեղին, կանաչ ու նմանատիպ գույները եւս թողեք 2000-ականներում։ այնտեղ թողեք նաեւ տարբեր գույների ֆրենչը։

Ավելի բաց գույնի ներկ ընտրեք՝ բաց երկնագույն, նուրբ վարդագույն, սպիտակ եւ այլն։

Եղունգների դիզայն

Նախկինում թողեք նաեւ եղունգների վրա արված նախշերը, գունավոր քարերը, էժանագին կպչուն պատկերները։

Եթե ցանկանում եք զարդեր, ընտրեք միատոն ներկ, մեկ փոքրիկ զարդ, ոչ ավելի։

 



loading...