Ծառուկյանը արտերկրում է. ինտրիգը շուտով կհանգուցալուծվի. «Ժամանակ»


Ծառուկյանը արտերկրում է. ինտրիգը շուտով կհանգուցալուծվի. «Ժամանակ»
Հունվար 27 09:41 2018

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնավոր այցով արտերկրում է գտնվում: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը վերադառնալուն պես խմբակցության հետ կքննարկի ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը, որից հետո պաշտոնապես կհայտարարվի դաշինքի դիրքորոշումը։

Ծառուկյանը պատրաստվում է հստակեցնել նաեւ ՀՀԿ-ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը։ Չի բացառվում, որ Արմեն Սարգսյան թեկնածուին աջակցելու հարցը հենց կախված լինի այս ինտրիգի հանգուցալուծումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում