Սեյրան Օհանյանը փորձում է իր վրայից մաքրել Մարտի 1-ի արյունը․ «Ժամանակ»


Սեյրան Օհանյանը փորձում է իր վրայից մաքրել Մարտի 1-ի արյունը․ «Ժամանակ»
Հունվար 27 09:11 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փորձում է իր վրայից մաքրել Մարտի 1-ի արյունը և դրա համար իր անձնական պատասխանատվությունը:

Օհանյանն ուզում է մարտի 1-ին լինել Ազատության հրապարակում՝ Մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչերով հանդես եկող ցուցարարների կողքին: Բայց չի կողմնորոշվում, թե հատկապես ում հետ լինի, որովհետև հրապարակում այդ օրը անշլագ է լինելու՝ «Ելք» դաշինք, «Սասնա ծռեր», ՀԱԿ, «Ժառանգություն», Մուշեղ Սաղաթելյան:

Տեսնենք, թե այս ուժերից ու անհատներից ով կստանձնի Օհանյանի մաքրման գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում