Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել


Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել
Հունվար 26 23:58 2018

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի չորրորդ տուրում:

Հայ գրոսմայստերը սևերով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցի հետ: Պարտիան ավարտվել է 43-րդ քայլում:

Արոնյանը վաստակած 3 միավորով բաժանել է մրցաշարային աղյուսակի 8-36-րդ հորիզոնականները:

Առաջատարն ամերիկացի Հիկարու Նամակուրան է, ով իր ակտիվում գրանցել է 4 միավոր:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 50 երկրի 274 շախմատիստ: