Ինիեստա. Բարսելոնան ի զորու է չորրորդ անգամ անընդմեջ դառնալ Իսպանիայի գավաթակիր


Ինիեստա. Բարսելոնան ի զորու է չորրորդ անգամ անընդմեջ դառնալ Իսպանիայի գավաթակիր
Հունվար 26 23:01 2018

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարծիք է հայտնել, որ իր թիմն ի զորու է չորրորդ անգամ անընդմեջ դառնալ Իսպանիայի գավաթակիր:

Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնան» կհանդիպի «Վալենսիային»: Եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Սևիլիան» և «Լեգանեսը»:

««Բարսելոնան» Իսպանիայի Գավաթին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Վերջին 3 խաղարկություններում հաղթանակ ենք գրանցել և վստահ եմ, որ այս անգամ նույնպես կարող ենք հաջողության հասնել:

«Բարսելոնան» կփորձի եզրափակչի ուղեգիր նվաճել: Երկխաղյա դիմակայությունում ամեն մանրուք կարևոր է»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքն է մեջբերում «Mundo Deportivo»-ն: