Ժիրայր Սեֆիլյանը ազատ կարձակվի՞


Ժիրայր Սեֆիլյանը ազատ կարձակվի՞
Հունվար 26 15:08 2018

ուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մինջնորդությամբ քիչ առաջ հանդես եկավ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են և նա չի կարող ազդել գործող վկաների և տուժողների վրա, ուստի դատարանը պետք է փոխի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը։ Իսկ այն մերժելու դեպքում՝ պետք է կիրառվի գրավ։

Միջնորդության դեմ առաջկեց դատախազը, նշելով, որ առկա են հիմքեր, որ Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչնդոտել գործի քննությանը, չներկայանալ դատաքննությանը։

Դատավորն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ, դատավորը բավարարեց Սասնա Ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին դատարան հրավիրելու միջնորդությունը։ Նրանք ևս մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի մեջ։



loading...