«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները բաց նամակով կդիմեն Սերժ Սարգսյանին


«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները բաց նամակով կդիմեն Սերժ Սարգսյանին
Հունվար 26 14:08 2018

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեմ պայքարողները փետրվարի 4-ին հավաք-երթ կանցկացնեն և այդ մասին իրազեկումը Երևանի քաղաքապետարան կներկայացնեն: Այս մասին, այսօր հավաք-երթի մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները։

Հավաքը մեկնարկելու է Դաշտենցի փողոցում, այնուհետև ավտոերթ։

«Նախագիծը, որ ի սկզբանե դրվեց շրջանառության, իր հիմքում որևէ վիճակագրություն և հիմնավորում չի ունեցել, թե ինչ վտանգ են իրենցից ներկյայացնում աջ ղեկով մեքենաները։ Մեր հարցադրումներին, թե կա վթարների և վտանգավորության վերաբերյալ որևէ վիճակագրություն, նախարարություն կողմից տրվել է բացասական պատասխան»,-ասաց նախաձեռնության անդամ Արա Մելիքջանյանը։

Նա նշեց, թե վարորդների գլխի տակ «փափուկ բարձ» են դրել, երբ ասել, որ վերահաշվառման արգելքը հանվել է, մեքենաները կարող են վաճառել, դա էլ է շարունակում ռիսկային հարց, քանի որ, ըստ նրա, մի օր էլ կարող են արթնանալ և այլ բան ասել։

«Սա զոռբայության նախագիծ է և հակասահմանադրական է։ Հաջորդ քայլն այն է լինելու, որ բաց նամակով դիմելու ենք երկրի նախագահին, քանի որ նա է սահմանադրության իրականացման երաշխավորը»,-նշեց Արա Մելիքջանյանը։