Վայոց Ձորի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը ֆիքսել է տեսախցիկը (Տեսանյութ)


Վայոց Ձորի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը ֆիքսել է տեսախցիկը (Տեսանյութ)
Հունվար 26 12:01 2018

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է երեկ՝ հունվարի 25-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը ֆիքսել է վթարի հարևանությամբ գտնվող խանութ-սրահի տեսախցիկը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 58-ամյա Ռադիկ Հովհաննիսյանը իր վարած HOWO մակնիշի 34 AN 592 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանն ու ուղևոր, վարորդի համագյուղացի, 57-ամյա Ռաֆիկ Առաքելյանը տեղում մահացել էին։