Գալուստ Գրիգորիչը և մյուսները կմնան սոված՝ կզրկվեն երթուղային գծերից ու ստիպված կլինեն կարտոֆիլ ուտել․ «Հրապարակ»


Գալուստ Գրիգորիչը և մյուսները կմնան սոված՝ կզրկվեն երթուղային գծերից ու ստիպված կլինեն կարտոֆիլ ուտել․ «Հրապարակ»
Հունվար 26 08:48 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի տրանսպորտի նոր ցանցը նախագծել են բրիտանացիք, Արմեն Սարգսյանը կապ ունի՞ դրա հետ՝ հարցրինք պատասխանատուներից մեկին: «Իհարկե` ոչ։ Տենդեր էր հայտարարվել, հաղթեցին բրիտանացիք»: Փաստորեն, այդ ոլորտը եւս կմոնոպոլացվի, եւ հայ օլիգարխներից որեւէ մեկը կդառնա նոր օպերատորը. արդեն գիտե՞ք ով է լինելու: «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը։ Հոլանդացիք են հետաքրքրություն հանդես բերում` իրենք ունեն 18 մետրանոց ավտոբուսներ. մրցույթը շահողը պետք է նաեւ ավտոբուսներ ունենա, կարողանա ապահովել 5 րոպեն մեկ կանգառին ավտոբուս մոտեցնելու խնդիրը, հայաստանյան գործարարները չեն կարող նման տեխնոլոգիայի տիրապետել, նման «աբյոմ» ապահովել»:

Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը: «100 միլիոն դոլարից ավելի»: Էդ ի՞նչ թիվ է որ հայ օլիգարխների համար։ «Գլուխ չեն դնի»: Հիմա, փաստորեն, Գալուստ Գրիգորիչը, մյուսները կմնան սոված՝ կզրկվեն երթուղային գծերից ու ստիպված կլինեն կարտոֆիլ ուտել: «20 երթուղի տեւական ժամանակ է՝ չի աշխատում, որովհետեւ այլեւս շահութաբեր չէ. գծատերերը վաղուց են մտածում այլ բիզնեսի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում