Ձմեռային Օլիմպիական խաղերին կմասնակցի 169 ռուս մարզիկ


Ձմեռային Օլիմպիական խաղերին կմասնակցի 169 ռուս մարզիկ
Հունվար 25 23:04 2018

2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին ռուս մարզիկների հայտացուցակում կընդգրկվի 169 մարդ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը:

«Ներկա դրությամբ ազգային և միջազգային ֆեդերացիաների հետ համատեղ հաստատվել է ռուսաստանցի օլիմպիականների հայտը՝ 169 մարզիկով: Պատվիրակության կազմում ընդգրկված է 340 մարդ»,- ասել է Պոզդնյակովը:

Մարզիկներն անձամբ Օլիմպիական խաղերին մասնակցելու որոշում կընդունեն:

Դոպինգ սկանդալի հետևանքով Ռուսաստանի հավաքականի առաջատար մի շարք մարզիկներ զրկվել են խաղերին մասնակցելու իրավունքից, իսկ նշված 169 մարզիկները հանդես չեն գալու ՌԴ դրոշի ներքո, քանի որ հավաքականը որակազրկված է:



loading...