Մոուրինյուն` Մխիթարյանի մասին. Մենք ֆանտաստիկ խաղացող ենք կորցրել


Մոուրինյուն` Մխիթարյանի մասին. Մենք ֆանտաստիկ խաղացող ենք կորցրել
Հունվար 25 22:50 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության մասին:

««Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» ֆանտաստիկ գործարք են կատարել: Մենք ֆանտաստիկ խաղացող ենք կորցրել, Վենգերը նույնպես: Սա հրաշալի գործարք էր բոլորի համար:

Հնարավոր է` Հենրիխը կարող էր մեր թիմի կազմում ավելի լավ հանդես գալ, ես կարող էի նրա տաղանդից մեծ օգուտ քաղել: Հնարավոր է` պետք էր Մխիթարյանին ժամանակ տալ հարմարվելու համար: Ամեն դեպքում, ես ոչնչի համար չեմ զղջում:

Նա գրել է իր անունը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ: Բոլորս ուրախ ենք, որ կարողացել ենք մրցակցի հետ համաձայնության գալ և փոխանակվել ֆուտբոլիստներով: Հուսով եմ` նման բաները հաճախ կլինեն»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը: