Ինչպես է անցել Մխիթարյանի առաջին ֆոտոսեսիան Արսենալի կազմում (տեսանյութ)


Ինչպես է անցել Մխիթարյանի առաջին ֆոտոսեսիան Արսենալի կազմում (տեսանյութ)
Հունվար 25 20:41 2018

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է անցել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական ֆոտոնկարահանումը:

Մխիթարյանը լուսանկարվել է «զինագործների» մարզաշապիկով, ֆուտբոլային հնարքներ ցուցադրել ու մի քանի հարցի է պատասխանել «Արսենալի» պաշտոնական կայքի համար:

Իսկ այդ ամենը տեղի է ունեցել հենց Մխիթարյանի ծննդյան տարեդարձի օրը` հունվարի 21-ին: Լրագրողի հարցին` արդյոք սա ամենատարօրինակ ծնու՞նդն է, որ Մխիթարյանն անցկացրել է, հայ ֆուտբոլիստը պատասխանել է.

«Սա լավագույն ծնունդն է, որ երբևէ ունեցել եմ»:



loading...