Մոուրինյուն հաստատել է. Ալեքսիս Սանչեսը կարող է մասնակցել Յովիլի հետ խաղին


Մոուրինյուն հաստատել է. Ալեքսիս Սանչեսը կարող է մասնակցել Յովիլի հետ խաղին
Հունվար 25 23:53 2018

Հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», վաղը` հունվարի 26-ին կարող է նշել իր նորամուտը «կարմիր սատանաների» կազմում:

Այս մասին հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

«Մեր թիմի կազմում հանդես է գալու աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Ցանկանում ենք, որպեսզի մեր թիմում հանդես գան լավագույնները, և, ես կարծում եմ, Ալեքսիսը մեր համար կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ: Նա կարող է մասնակցել վաղվա խաղին»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Վաղը` հունվարի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում կհանդիպի «Յովիլին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:



loading...