Դոլարի անկումը շարունակվում է, իսկ եվրոն երկու օրում թանկացել է ավելի քան 8 դրամով


Դոլարի անկումը շարունակվում է, իսկ եվրոն երկու օրում թանկացել է ավելի քան 8 դրամով
Հունվար 25 10:16 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 25-ին, կազմել է 480.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 597.35 դրամ (աճել է 4.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 686.51 դրամ (աճել է 9.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.61 դրամ (աճել է 0.08 դրամով):

Նշենք, որ նախորդ օրը եվրոն թանկացել էր եւս 4 դրամով։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 265.64 դրամ, ոսկի՝ 20,919.07 դրամ, պլատին՝ 15,426.2 դրամ։

Հունվարի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: