Հայաստանը մարդկային ազատության վարկանշում 54-րդ տեղում է


Հայաստանը մարդկային ազատության վարկանշում 54-րդ տեղում է
Հունվար 25 18:26 2018

ԱՄՆ Կատոնի ինստիտուտի կողմից հրապարակված «Մարդու ազատության ինդեքսն աշխարհում» ամենամյա զեկույցում Հայաստանը 159 երկրների շարքում զբաղեցրել է 54-րդ տեղը:

Վարկանշում գնահատվում են անհատական եւ տնտեսական ազատության տարբեր ասպեկտները, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, կրոնի ազատությունը, անվտանգությունը, արժութային կայունությունը եւ այլն: Ազատության աստիճանը գնահատվում է 79 ցուցանիշով:

Հարեւան երկրներից այս ինդեքսում Վրաստանը 40-րդ տեղում է, Ադրբեջանը` 128-րդ, Թուրքիան` 84-րդ, Իրանը, 154-րդ: