Ես այլևս այս քննարկմանը չեմ մասնակցելու, անելու եմ իմ գործը այնքան, որքան ուժերս կներեն.Ալեն Սիմոնյան


Ես այլևս այս քննարկմանը չեմ մասնակցելու, անելու եմ իմ գործը այնքան, որքան ուժերս կներեն.Ալեն Սիմոնյան
Փետրվար 12 15:50 2017

Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գժվելու բան է, որ քաղաքացիական ակտիվություն ունեցող մարդիկ, ընդդիմադիր մարդիկ ասում են ընտրության չգնանք, քվեն փչացնենք։
Ո՞նց դուք չեք հասկանում, որ փչացնում եք ընդդիմության քվեն, իշխանության քվեն հստակ է՝ ունի իր գինը և անունը։ Ի՞նչն եք բոյկոտում, այն փոքրաթիվ մարդկանց քանակը ավելացնելու շանսը, ո՞վ փողոցներում մարդ է փրկում, ոստիկան կանգնեցնում։ Ո՞ւմ եք բոյկոտում, այն մարդկանց, ով հարյուրավոր քաղաքացիների համար հո՞ւյս են, թե՞ նոր սերունդին՝ իմ պես մարդկանց , ով չի ուզում արտագաղթի և ուզում է լավ բան անել։ Բոյկոտում եք թեկուզ 0.01% շանսը , որ կարող է իշխանափոխություն լինել կամ ետընտրական հաջող զարգացում։Հա՞։ Նստեք տանը, քֆուր տանք սրտներս հովանա։ Ո՞նց չեք հասկանում, որ իշխանության ուզածը հենց դա է, որ հավատ չլինի, ոչ մեկի և ոչինչի նկատմամբ, որ իրանք ինչ ուզենան անեն։
Ախր նույն կերպ Ձեզ են բոյկոտում, երբ փողոց եք փակում, ասում են մեկ ա բան չի փոխվի, դրանով հարց չի լուծվի։ Բոյկոտում են, երբ դուք ինչ-որ հարց ունեք լուծելու և չգիտեք ուր գնաք, ում դիմեք։Ձեզ բոյկոտում են։
Վերջ։ Ես այլևս այս քննարկմանը չեմ մասնակցելու, անելու եմ իմ գործը այնքան, որքան ուժերս կներեն։ Գնացեք բոյկոտեք։ Դուք ՖԲ-ում քննադատեք, քֆուր տվեք, գնահատականներ տվեք, լայք հավաքեք։ Մարդկանց հույսը ամեն ինչից կտրեք։ Ապրեք դուք, ձեր դիրքորոշումը ամենաճիշտն է։ Կեցցեն անցյալի մահացած հերոսները, հայ էպոսի կերպարները, գնա մեռի արի վստահեմ քեզ, բոլորը վատն են ես լավն ու խելացի։



loading...