Մարտի 9-ը՝ ոչ աշխատանքային օր


Մարտի 9-ը՝ ոչ աշխատանքային օր
Հունվար 25 12:19 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց մարտի 9-ը համարել ոչ աշխատանքային օր: Որոշման նախագիծը, որը ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ենթադրում է, որ մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ՀՀ տոների կապակցությամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Սա նշանակում է, որ մարտի 8-ից, որը հինգշաբթի օր է, եւս երեք օր կլինի ոչ աշխատանքային: