Արտերկրում սովորող մինչև 19 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի տարկետման իրավունքը


Արտերկրում սովորող մինչև 19 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի տարկետման իրավունքը
Հունվար 25 08:08 2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:

Նա նշեց, որ օրենքի նախագծի փոփոխությունն առաջարկել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը:

«Խնդիրը նրանում է, որ մինչև 19 տարին չլրացած երիտասարդներն ունեն տարկետման իրավունք և հաճախ ՀՀ ապագա քաղաքացիները բացակայում են երկրից ու ուսանում են արտերկրի ուսումնական հաստատություններում», - նշեց Լևոն Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ այս իրավունքը առաջարկվում է տարածել նաև նրանց վրա, որոնք Հայաստանի սահմաններից դուրս են:

«Առաջարկն ընդունելի է», - ասաց ԿԳ նախարարը:

«Համարենք ընդունված», - ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որն այսօր փոխարինում էր վարչապետ Կարեն Կարապետյանին: