Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություններ կլինեն


Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություններ կլինեն
Հունվար 25 11:38 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը։

«Անվտանգության խորհուրդը նախկինում խորհրդատվական մարմին էր նախագահի համար, նոր սահմանադրական կոնցեպտով այն պետական մարմին է, որը ղեկավարում է վարչապետը, և սահմանադրությամբ ամրագրված է նաև հիմնական առաքելությունը, այն սահմանում է պաշտպանության ոլորտի հիմնական քաղաքականության հիմնական ուղղությունները», - ասաց Դավիթ Հարությունյանը։

Դ. Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում է փոփոխություններ նաև անվտանգության խորհրդի կազմում։

«Այն բաղկացած է լինելու վարչապետից, որը ղեկավարելու է այն, փոխվարչապետներից, պաշտպանության նախարարից, Գլխավոր շտաբի պետից, արտաքին գործերի նախարարից, ԱԽ քարտուղարից, ԱԱԾ տնօրենից, ոստիկանության պետից», - ներկայացրեց նախարարը։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ օրինակ՝ պաշտպանության ոլորտում քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող որոշումները պետք է ստորագրի ոչ միայն վարչապետը, այլև պաշտպանության նախարարը։

Նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը։



loading...