Որքա՞ն կդիմանա գեներալը Սարոյանը Ալեքսանյանի դեմ պայքարում․ «Ժամանակ»


Որքա՞ն կդիմանա գեներալը Սարոյանը Ալեքսանյանի դեմ պայքարում․ «Ժամանակ»
Հունվար 25 09:02 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը, ի հեճուկս սպիրտային մագնատ Սամվել Ալեքսանյանի, դեռեւս շարունակում է իրեն պատկանող գինու գործարանում օղի արտադրել:

Ինչպես հայտնի է, Սարոյանին պատկանող ձեռնարկությունում մասնաբաժին ունի նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իսկ Ալեքսանյանն ամեն ինչ անում է այդ գործը եւս բացարձակ մենաշնորհելու համար:

Թե որքան կդիմանա գեներալը՝ չենք կարող ասել, բայց որ Հայաստանում Ալեքսանյանի հետ մրցակցությունը հղի է ծանր հետեւանքներով, կհաստատեն բազմաթիվ սնանկացած գործարարներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում