«Ճակոն» այսօր կդառնար 50 տարեկան. Քրեական հեղինակությունները գերեզման այցելեցին(լուսանկար)


«Ճակոն» այսօր կդառնար 50 տարեկան.  Քրեական հեղինակությունները գերեզման այցելեցին(լուսանկար)
Հունվար 24 19:38 2018

Հազվադեպ է պատահում, որ «գողական» աշխարհի ներկայացուցիչը միաժամանակ չափազանց սիրված է լինում, «Ճակոն» նրանցից էր:
Այսօր Ռազմիկ Ամոյանը, նույն ինքը՝ «Ճակոն», 50 տարեկան կդառնար: Արդեն 24 տարի «Ճակոն» ծննդյան օրը քրեական հեղինակությունները, նրա ընկերներն ու հարազատները, ծանոթ ու անծանոթ մարդիկ այցելում են նրա գերեզմանին: Ներկաներից մոտ 150 մարդ ժամանել էր արտերկրից: Armday.am -ին հայնտի դարձավ որ ներկաների թվում էին նաև քրեական աշխարհի հայտնի հեղինակություն Ջնդին, Ռոստիկը, Յուրան և այլք:
«Ճակո» եզդիերենից թարգմանաբար նշանակում է զենք: Վաղ հասակից նա մեծ սեր է ունեցել տարբեր տեսակի զենքերի նկատմամբ, դրանով էլ պայմանավորված է նրա մականունը:
Չնայած երիտասարդ տարիքին,90-ականներին, երբ Հայաստանում սոցիալ-տնտեսական դժվար կացություն էր, «Ճակո»-ն բազմաթիվ բարեգործություններ է իրականացրել: Այդ դժվարին տարիներին իր ֆինանսական միջոցների հաշվին լեգենդար Ռազմիկ Ամոյանը օժանդակել է ծերանոցներին, մանկատներին ու դպրոցներին:

Նշենք, որ «Ճակո»-ն մահացել է 1994 թվականի հունիսի 8-ին նա ունի մեկ տղա և մեկ դուստր: Վերջինիս պսակադրությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։
Տիգրանը սովորում է արտերկրում, իսկ Մարիամն աշխատում է«Գազպրոմ»-ում:

 Armday.am