Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները


Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները
Հունվար 24 00:42 2018

1960-80 թթ. Արկադի Բրոննիկովը այցելել է Խորհրդային միության տարածքում գտնվող ուղղիչ հաստատություններ և լուսանկարել դաջվածքներ ունեցող հազարավոր մարդկանց՝ «ապակոդավորելու» դրանց նշանակությունը և օգնելու ջրի երես դուրս բերել շատ հանցագործություններ՝ դաջվածքներով բացահայտելով հանցագործներին:
Դոլարների, երկնաքերների ու հրացանի պատկերումը մարմնի վրա նշանակում է սեր ամերիկյան մաֆիային բնորոշ կենսակերպի նկատմամբ:
Եկեղեցիների, տաճարների, սրբերի ու հրեշտակների պատկերումը կրքավանդակին կամ մեջքին վկայում է գողության հակված լինելը: Գանգերը վկայում են սպանության համար դատապարտվածության մասին:
Պարանոցին դոլարի նշանով ժապավենի դաջվածքը վկայում է, որ հանցագործը փողեր լվացող է: Ութաթև աստղի պատկերումն էլ վկայում է բարձրաստիճան գող լինելու մասին:
Պարանոցին փաթաթված օձը վկայում է թմրանյութերից ունեցած կախվածության մասին:
Ուսադիրների դաջվածքները վկայում են համակարգի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի մասին:
Վարդի պատկերով դաջվածքը խոսում է այն մասին, որ հանցագործի 18 տարին լրացել է բանտում: